Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիայի վարչապետն իր տանն ապաստան է առաջարկել փախստականներին

13:32, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Ֆինլանդիայի վարչապետն իր տանն ապաստան է առաջարկել փախստականներին

Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան առաջարկել է իր տունը որպես ապաստարան տրամադրել երկիր ժամանած փախստականներին: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:

«Ես պատրաստ եմ իմ տունը որպես ապաստարան տրամադրել փախստականներին, որոնք այժմ բնակության վայր են փնտրում: Կարծում եմ` իմ այս քայլը կարող է լավ օրինակ ծառայել մնացած պաշտոնյաների համար: Նաև կոչ եմ անում եկեղեցիներին և հասարարակական կազմակերպություններին՝ օգնել փախստականներին և ապաստարան փնտրել նրանց համար»,- հայտարարել է Սիպիլան:

Ֆինլանդիայի վարչապետը հայտնել է նաև, որ ինքը պատրաստվում է Քեմփելում գտնվող իր տունը տրամադրել փախստականներին՝ Հելսինկիի իր բնակարանը տեղափոխվելուց հետո:

8708 | 1
Facebook