Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը հայտնել է, թե ինչպես կարելի է լուծել գաղթականների խնդիրը

12:10, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Մերկելը հայտնել է, թե ինչպես կարելի է լուծել գաղթականների խնդիրը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ գաղթականների` վերջին շրջանում գերխնդիր դարձած հարցը լուծելու համար անհրաժեշտ է նրանց ապաստան տրամադրել Եվրոմիության երկրներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
     «Հատկանշական է, որ ԵՄ ներքին սահմանների մոտ գաղթականների գրանցման համակարգ չի գործում: Բացի այդ, վերջին շրջանում գաղթականներին ընդունում են միայն մի քանի երկրներ և նրանց ընդհանուր թիվը շատ քիչ է` վերջիններին հավասարաչափ բաշխելու համար»,- նշել է Մերկելը:
     Գերմանիայի կանցլերի խոսքերով` անհրաժեշտ է նախ գնահատել, թե ովքեր են գալիս ԵՄ պատերազմից փախչելու համար, ովքեր` քաղաքական հետապնդումից խուսափելու, ովքեր` տնտեսապես ավելի լավ պայմաններում ապրելու համար: Դրանից հետո անհրաժեշտ է գնահատել, թե գաղթականներից ովքեր են իրականում հեռանկարային ԵՄ-ի համար և բաշխել նրանց կառույցի անդամ բոլոր պետություններում:

6278 | 0
Facebook