Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը կիսով չափ նվազել է. «ՀԺ»

11:36, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինը կիսով չափ նվազել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին արտերկրից Հայաստան ներկրված ավտոմեքենաների ընդհանուր գինն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է կիսով չափ։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակում է մեր տնտեսությունը։
     Եթե անցած տարի նշված ժամանակահատվածում ներկրված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմում էր 221,6 միլիոն դոլար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 111.8 միլիոն դոլար։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ավտոմեքենաների ներկրման ծավալների կտրուկ անկում արձանագրվել է միայն 2009 թվականին։ Այդ տարի ներկրման ծավալների անկումը 58 տոկոս էր։ Բայց այդ տարի Հայաստանում պաշտոնապես արձանագրվեց ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարի, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ունենք ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ»,- գրում է թերթը։
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

5882 | 1
Facebook