Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գիշերը գումարվել է ԱԺ հատուկ նիստ

11:20, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Գիշերը գումարվել է ԱԺ հատուկ նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը: Պատգամավորների առաջարկով քվեարկության է դրվել պայմանական հատուկ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որը քվեարկությամբ ընդունվել է:
     Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ժամը 02:00-ին Ազգային ժողովն ավարտել է պայմանական հատուկ նիստի աշխատանքը: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ քննարկումն ավարտվում է ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:
     Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստը գումարվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում:

6325 | 0
Facebook