Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ընտրանին պարտվեց Սերբիային

01:10, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Հայաստանի ընտրանին պարտվեց Սերբիային
     Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Սերբիա - Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին, ցավոք, պարտվեց 2։0 հաշվով։ Հանդիպումը մեկնարկեց երկուստեք գրոհներով, սակայն առաջին 15 րոպեներից հետո արդեն սերբերը սկսեցին ճնշում գործադրել։ 22-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դառնում մեր հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը՝ Ֆիլիպ Կոստիչի փոխանցումից հետո Ժիվկովիչը հարվածեց, գնդակը անդրադարձավ Հայրապետյանից և հայտնվեց ցանցում։ Մինչև խաղակեսի ավարտը մեր տղաներն ակտիվացան, սակայն գոլ այդպես էլ չգրանցվեց։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 53-րդ րոպեին, սերբերը երկրորդ գնդակը ուղարկեցին Կասպարովի դարպասը։ Կոլարովը, շրջանցելով Արզումանյանին, հարվածեց, Կասպարովը հետ մղեց գնդակը, նույն պահին Լյայիչը գնդակն ուղարկեց դարպասը՝ 2։0։
4621 | 4
Facebook