Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիացի սերֆինգիստուհին ալիքներն է նվաճել է երեկոյան զգեստով և բարձրակրունկներով

22:38, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ֆրանսիացի սերֆինգիստուհին ալիքներն է նվաճել է երեկոյան զգեստով և բարձրակրունկներով
     Ֆրանսիացի պրոֆեսիոնալ սերֆինգիստուհի Մոդ Լե Քարը ալիքների վրայով է անցել կարճ սև զգեստով և բարձրակրունկ կոշիկներով։ 23-ամյա ֆրանսուհին նշել է, որ այդ տարօրինակ քայլին է դիմել՝ գրազը պարտվելու պատճառով։
«Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ սերֆինգիստուհի դառնալ։ Երազանքս ի կատար ածելու համար ես շատ եմ տանջվել և հպարտ եմ, որ կարողացա բարձունքների հասնել այս մարզաձևում»,- ասել է սերֆինգիստուհին։
Ֆրանսուհին նշել է նաև, որ իր այս քայլով ապացուցել է, որ սերֆինգը նույնպես կարող է գլամուր լինել։
Նշենք, որ Լե Քարը համաշխարհային վարկանշային աղյուսակում 15-րդն է։ Այս մրցաշրջանում մարզուհին հաղթել է 7 խոշոր մրցաշարերում։
4488 | 0
Facebook