Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցավալի կլինի, որ Մովսիսյանը հեռանա «Սպարտակ»-ից․ Ռեյնգոլդ

19:10, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ցավալի կլինի, որ Մովսիսյանը հեռանա «Սպարտակ»-ից․ Ռեյնգոլդ
     Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Ռեյնգոլդը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ ձմռանն ակումբը լքելու լուրերի մասին․
«Այս լուրին վերաբերմունքս բացասական է։ Մովսիսյանն այս մրցաշրջանում սկսեց խաղալ իր համար սովոր մթնոլորտում՝ կան թիմակիցներ, որոնք նրան գնդակով են մատակարարում, մարզչի լավ վերաբերմունք, բարենպաստ մթնոլորտ։ Ահա և նրա խաղը սկսեց ստացվել: Լավ որակի ֆուտբոլիստ է, բարձր արագություն ունի, ինչը կարևոր գործոն է, նաև՝ հարվածում է երկու ոտքերով էլ։ Ցավալի կլինի, որ նա հեռանա «Սպարտակ»-ից»,- ասել է Ռեյնգոլդը։
4242 | 0
Facebook