Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

18:35, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Այսօր` սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ»-ն, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 14։38-ին` Շեքի քաղաքից 27 կմ հարավ-արևելք:

Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.49-ին Ադրբեջանում կրկին երկրաշարժ էր գրանցվել` 7-8 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):

9954 | 2
Facebook