Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանական լրատվամիջոցները տարակարծիք են իրենց զինվորի մահվան պատճառի շուրջ

16:26, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ադրբեջանական լրատվամիջոցները տարակարծիք են իրենց զինվորի մահվան պատճառի շուրջ
     Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է զինծառայող Արուջև Սամիրը: Սակայն ադրբեջանական ՊՆ-ն հերքել է այն լուրը, թե զինծառայողը զոհվել է հայկական կողմի պատասխան կրակից: Ըստ պաշտոնական հայտարարության՝ մահն, իբրև թե, վրա է հասել զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում:
     Ադրբեջանական կողմն այս առիթով հարուցել է քրեական գործ:
7591 | 0
Facebook