Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմ»-ը 5 տարի շարունակ տարեկան 1 միլիոն տոննա բնական գազ կտրամադրի Եգիպտոսին

16:33, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
«Գազպրոմ»-ը 5 տարի շարունակ տարեկան 1 միլիոն տոննա բնական գազ կտրամադրի Եգիպտոսին

Ռուսական նավթագազային «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ ՌԴ-ը պատրաստվում է 5 տարի շարունակ տարեկան մոտ 1 միլիոն հեղուկացված բնական գազ տրամադրել Եգիպտոսին: Ինչպես գրում է «ՌԻԱ»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Խոսքը գնում է 5 տարի ժամկետով կնքված համաձայնագրի մասին, ըստ որի` Ռուսաստանը տարեկան մեկ միլիոն հեղուկացված բնական գազ է տրամադրելու Եգիպտոսին` առանձին չափաբաժիններով: Այդպիսին են այդ համաձայնագրի դրույթները»,- հայտարարել է Նովակը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը նույնպես պայմանագիր է կնքել եգիպտական «EGAS» ընկերության հետ` պարտավորվելով երկու տարվա ընթացքում Եգիպտոսին 3,5 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ տրամադրել:

4928 | 0
Facebook