Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբրահամ Ռուսոն ապրում և աշխատում է եկեղեցում

17:06, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Աբրահամ Ռուսոն ապրում և աշխատում է եկեղեցում
     Երգիչ Աբրահամ Ռուսոյի կյանքը վերջին ժամանակահատվածում փոխվել է: Նա օրը 12 ժամ անցկացնում է աղոթքներով և Սուրբ գրքերի ընթերցանությամբ՝ ապրելով և աշխատելով սուրբ Նիկոլայի եկեղեցում:
     Երգիչը երկու ամիս առաջ Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին: Այդ հանդիպման համար Աբրահամ Ռուսոն դեռ ամիսներ առաջ էր նամակ գրել պապին՝ խնդրելով հանդիպում: Հանդիպման ընթացքում նա կարողացել է փոքրիկ զրույց ունենալ պապի հետ: «Ես պապին նվիրեցի Կազանյան աստվածամոր հնագույն սրբապատկերը: Ընդունելով նվերը՝ նա օրհնեց ինձ»,- ասել է Ռուսոն:
11818 | 0
Facebook