Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրապարակում ավտոբուսներ են տեղակայվելու` բնակիչների պայմանական տարհանման համար

14:28, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Հրապարակում ավտոբուսներ են տեղակայվելու` բնակիչների պայմանական տարհանման համար
     ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում գիշերը ժամը 2-ին Ավան վարչական շրջանում հայտարարվելու է պարեկային ժամ։
     Իսկ մինչ այդ՝ Հանրապետության հրապարակում բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս է տեղակայվելու:
     Տեղեկացնենք, որ զորավարժության շրջանակում այսօր Մատենադարանում խաղարկվել է «Հատուկ ապաստարան» ձեռագրերի տեղափոխման սցենարը:
     Հիշեցնենք՝ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են սեպտոմբերի 3-ին:
17387 | 6
Facebook