Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ տնտեսությունն արդեն ընտելացած է նավթի ներկայիս գներին. Պուտին

15:53, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
ՌԴ տնտեսությունն արդեն ընտելացած է նավթի ներկայիս գներին. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, Արևելյան տնտեսական ֆորումին ելույթ ունենալով, նշել է, որ ՌԴ տնտեսությունը գործնականում արդեն ընտելացած է նավթի ներկայիս գներին: «Դրամատիկ ոչինչ չկա, բորսային արժեքներն սպասելի էին»,- ասել է նա: Նրա խոսքերով` էներգակիրների գների փոփոխականությունն առաջին հերթին կախված է այն գործընթացներից, որ կատարվում են միջազգային ասպարեզում ու նաև նրանից, որ մրցունակության նոր սահմաններ են ստեղծվում:

Նշենք, որ վերջին օրերին «Բրենթ» մակնշման նավթի գինը շուրջ 50 դոլարի սահմանում է եղել, իսկ ամերիկյան նավթի արժեքը` 46 դոլարի սահմանագծում:
5274 | 0
Facebook