Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիդալը վտարվել է ազգային հավաքականից՝ խաղատուն այցելելու համար

18:08, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Վիդալը վտարվել է ազգային հավաքականից՝ խաղատուն այցելելու համար
     Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, գիշերը խաղատուն այցելելուց հետո, հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի որոշմամբ լքել է հավաքականի մարզաբազան։ Այսպիսով, Վիդալը բաց կթողնի Պարագվայի հետ սեպտեմբերի 5-ին կայանալիք ընկերական հանդիպումը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթ-2015-ի ընթացքում Վիդալը կնոջ հետ վթարի է ենթարկվել Սանտյագոյի մերձակայքում։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը ոչ սթափ վիճակում է եղել։ Այն ժամանակ Սամպաոլին ներել է ֆուտբոլիստին և թողել ազգային հավաքականի հայտացուցակում։
Հիշեցնենք նաև, որ չիլիացին ամռանը «Յուվենթուս»-ից տեղափոխվել է «Բավարիա»։
8297 | 0
Facebook