Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելով` Ադրբեջանն ավելի կուժգնացնի Բաքվի նավթին տիրել ցանկացող «Իսլամական պետությունից» եկող սպառնալիքը

15:15, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելով` Ադրբեջանն ավելի կուժգնացնի Բաքվի նավթին տիրել ցանկացող «Իսլամական պետությունից» եկող սպառնալիքը

«Իսլամական պետությունը» ցանկանում է ամեն գնով հասնել Անդրկովկաս` Ադրբեջանի նավթահանքեր, որտեղից էլ մտադիր է հասնել Հյուսիսային Կովկաս, Թուրքիա, Իրան, իսկ Կասպից ծովով` Միջին Ասիայի պետություններ: Այդ մասին գրում է «Ռուսական խաղաղապահ» ինտերնետային պորտալը` նշելով, որ «ԻՊ» առաջնորդները բացահայտորեն խոստովանում են, որ իրենց անհրաժեշտ են Կասպից ծովի ռեսուսները, ինչը հնարավոր կդառնա Ադրբեջանում հավանական անկայունության դեպքում:

Համաձայն հարապարակման` 2015-ի հունվարին դեռևս «ԻՊ» ղեկավարությունը հայտնել էր, որ պատրաստվում է ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջան, ուր այդ հարցով կազմակերպչական աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն. նոր անդամների ներգրավում ու Ադրբեջանի քաղաքացիների մասնակցություն Իրաքում և Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ իսլամիստ ծայրահեղականներն արդեն իսկ կարողացել են Ադրբեջանում որոշ ներգործություն ունենալ: Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր, իսլամիստ ծայրահեղական շարժումների հարցերով մասնագետ Թեքլին Քոլինզի կարծիքով` 2007թ. դրությամբ ադրբեջանցի հավատացյալների 5%-ը եղել են սալաֆիական մահմեդականներ, այն է` հարել են սունի ծայրահեղականներին, որն, ի դեպ, «ԻՊ» առաջնորդների դավանանքն է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի ահաբեկիչներն առաջին տարին չէ, որ կռվում են ահաբեկչական տարբեր կազմավորումների շարքերում` Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում, և ակտիվ գործունեություն են ծավալում ոչ միայն «ԻՊ» այլև ահաբեկչական այլ կազմավորումների, օրինակ` «Ալ Քայիդայի» շարքերում: Հարկ է նշել, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` միայն վերջին 3 տարիներին Սիրիայում ադրբեջանցի 200 ծայրահեղական է սպանվել:

8318 | 0
Facebook