Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նորվեգացի մրցավարը կսպասարկի Հայաստան-Դանիա հանդիպումը

12:26, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Նորվեգացի մրցավարը կսպասարկի Հայաստան-Դանիա հանդիպումը
     Սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Դանիա հանդիպումը: Խաղը կսպասարկի նորվեգական մրցավարական անձնակազմը՝ Սվեյն Օդդվար Մոենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Կիմ Թոմաս Հագլունդը և Ֆրանկ Անդասը: Չորրորդ պաշտոնյան է Սվեն Էրիկ Միդտյելը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կեն Հենրի Յոնսենը և Սվեյն Էրիկ Էդվարթսենը:
3035 | 0
Facebook