Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրասույզ եղած փախստական երեխայի հայրը պատմում է ողբերգութան մանրամասները

13:08, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ջրասույզ եղած փախստական երեխայի հայրը պատմում է ողբերգութան մանրամասները

Օրերս համացանցը ցնցեց մի լուսանկար, որտեղ ալիքների կողմից ափ նետված ջրախեղդ եղած փոքրիկ տղայի դի էր պատկերված: Հետագայում արդեն միջազգային լրատվամիջոցները պարզեցին, որ փոքրիկը սիրիացի 3 տարեկան Այլան Քուրդին էր, ով նավակով իր ընտանիքի հետ նավարկելիս է եղել Թուրքիայից Հունաստանի Կոս կղզի: Նրա հայրը՝ Աբդուլան, պատմել է, որ գիշերն իրենց նավակը շրջվել է, ինքը բռնած է եղել կնոջ ձեռքն ու 3 և 4 տարեկան որդիներին, սակայն ալիքները նրանց քշել են, նա խեղդվողների աղեկտուր ճիչերի ու խառնաշփոթ իրարանցման մեջ երեքին էլ կորցրել է: Նրա կրտսերի դին հետագայում ալիքները ափ են նետել, իսկ այդ պատկերն ամրագրող լուսանկարը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում: Շատ լրատվականներ եվրոպական երկրներին ու հենց Թուրքիային են մեղադրել սիրիացի ժողովրդի տառապանքների համար:

Նշենք, որ չորեքշաբթի օրը սիրիացի փախստականներ տեղափոխող 2 նավակ է խորտակվել, փախստականների մեծ մասը խորտակվել է:

18003 | 0
Facebook