Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբլին շարունակում է արժեզրկվել. տարադրամի փոխարժեքները ՀՀ-ում և ՌԴ-ում

11:36, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. տարադրամի փոխարժեքները ՀՀ-ում և ՌԴ-ում
     Այսօր Ռուսաստանի արտարժույթի շուկան իր աշխատանքն սկսել է ռուբլու` դոլարի ու եվրոյի նկատմամբ անկմամբ: Մոսկովյան բորսայի բացման ժամանակ ամերիկյան 1 դոլարի փոխարժեքն ավելացել է 0.28 ռուբլով` հասնելով 67.48 ռուբլու: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0.34 ռուբլով ու հասել 75.13 ռուբլու:
     Ռուբլու փոխարժեքի անկում գրանցել է նաև տարադրամի հայաստանյան շուկայում: 1 ռուբլին հասել է 7.23 դրամի` 0.20 դրամով պակաս: Դրա փոխարեն ավելացել են դոլարի ու եվրոյի փոխարժեքները` 1 դոլարը հավասար է 484.40 դրամի` 1.38 դրամով ավել: Եվրոն համարժեք է 545.58 դրամի` 1.75 դրամով ավել:
     Տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
4852 | 0
Facebook