Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտացի միլիարդատերը պատրաստվում է առանձին կղզի գնել փախստականների բնակության համար

12:13, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Եգիպտացի միլիարդատերը պատրաստվում է առանձին կղզի գնել փախստականների բնակության համար

Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավիրիսը հայտարարել է, որ պատրաստվում է կղզի գնել Հունաստանում կամ Իտալիայում և դարձել բնակության համար հարմարավետ վայր, որպեսզի Սիրիայից և այլ հակամարտող երկրներից փախչող մարդիկ կարողանան առանց որևէ խոչընդոտների բնակություն հաստատել այնտեղ: Ինչպես գրում է «Ալ-Արաբիա»-ն, այս մասին մեծահարուստ գործարարը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Եթե Հունաստանն ու Իտալիան ինձ կղզի վաճառեն, ես այն անկախ կհռչակեմ և կընդունեմ գաղթականներին, նրանց աշխատանքով կապահովեմ և բնակելի տներ կկառուցեմ նրանց համար»,- գրել է Սավիրիսը:

Սավիրիսը հայտնել է, որ պատրաստ է այդպիսի կղզու համար 10-ից մինչև 100 միլիոն դոլար ծախսել:
     Նշենք, որ հունվար ամսից ի վեր մոտ 2300 մարդ մահացել է` գաղթականների կամ փախստակաների կարգավիճակով Եվրոպա մտնելու փորձերի ընթացքում:

7376 | 0
Facebook