Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի փախստականների կենտրոնից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ վիրավորներ

11:23, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Գերմանիայի փախստականների կենտրոնից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ վիրավորներ

Գերմանիայի փախստականների կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ հրդեհը տեղի է ունեցել Հապպենհայն քաղաքում, Մայնի Ֆրանկֆուրտից 30 կմ հեռավորության վրա:

Ոստիկանությունը դեպքի վայրից տարհանել է մոտ 60 մարդ, որից ամենաքիչը 10-n ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տարհանված մարդկանց մեծ մասը եղել են Սիրիայի, Իրաքի, Սոմալիի և Եթովպիայի քաղաքացիներ:
6718 | 0
Facebook