Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունն ու ԱՄՆ-ը կարող են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ

11:00, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Եվրոմիությունն ու ԱՄՆ-ը կարող են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ

Եվրոմիությունը և Միացյալ Նահանգները քննարկում են Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն դեպքում, եթե Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները հրաժարվեն անցկացնել հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ընտրությունները:

Գործակալությունը նշում է, որ Արևմուտքը վստահ է, որ Ռուսաստանն անսահմանափակ ազդեցություն ունի Դոնբասի իշխանությունների վրա, ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հրաժարվելը կընկալվի իբրև Մինսկի համաձայնագիր ցուցադրական խախտում:

4428 | 0
Facebook