Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդն Արցախում ևս խախտել է հրադադարի ռեժիմը

10:41, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Հակառակորդն Արցախում ևս խախտել է հրադադարի ռեժիմը
     Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ, հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82 մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:
     ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը՝ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
4807 | 0
Facebook