Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աշխարհում «օրենքով գողերի» թվով Հայաստանը երրորդն է. «Ժամանակ»

10:13, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Աշխարհում «օրենքով գողերի» թվով Հայաստանը երրորդն է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ հրապարակել է «գողական» վիճակագրություն, ըստ որի՝ ներկայում աշխարհում կա 485 «օրենքով գող»։ Նրանցից 118-ը գտնվում են ճաղերի հետևում։
     «Օրենքով գողերի» մեծ մասը 35-49 տարեկան են։ Ամենաերիտասարդը Ռևազ Ուբիլավան է, որն այս տարի դարձել է 22 տարեկան։ Ամենատարեցը 88-ամյա Բորյա Ուշատիյն է, որը 70-ականներից բնակվում է ԱՄՆ-ում։
     «Օրենքով գողերի» թվով առաջատար են վրացիները՝ 276 մարդ կամ 57 տոկոս։ Գողական աշխարհին մասնակից լինելը Վրաստանում քրեականացված է։ Օրենսդրությունն այդ հարցում խստացվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք, ինչի արդյունքում շատերը բանտում հայտնվեցին, իսկ մնացածը լքեցին երկիրը։
     «Օրենքով գողերի» թվով երկրորդը Ռուսաստանն է, որը գողական աշխարհում ունի 61 ներկայացուցիչ։ Երրորդ տեղում հայերն են, ովքեր բնակվում են Հայաստանում, և նրանց ազդեցությունը չի տարածվում երկրի սահմաններից դուրս»։
     Մանրամասները՝ թերթի համարում:

6550 | 1
Facebook