Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունաստանում մարզման ընթացքում 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

01:07, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Հունաստանում մարզման ընթացքում 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել
     Հունական «Վերիա» ակումբի 18-ամյա դարպասապահ Սթելիոս Մարկուսիսը երեկ մահացել է՝ գիտակցության չգալով։ Թիմի մարզման ընթացքում դարպասապահն իրեն վատ է զգացել, կորցրել գիտակցությունը և ընկել խոտածածկին։ Մարկուսիսին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը` տղան մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը մահացել է սրտի կաթվածից։
8885 | 0
Facebook