Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մովսիսյանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ

18:31, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Մովսիսյանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ
     «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն այս ձմեռ կարող է լքել ակումբը։ Այս մասին հայտնել է ֆուտբոլային հայտնի գործակալ Ռոման Օրեշչյուկը։
«Հայ հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական ակումբներից մեկը, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը հանձնարարել էր ինձ հետաքրքրվել՝ արդյոք «Սպարտակ»-ը բաց կթողնի՞ Մովսիսյանին։ Մոսկովյան ակումբը մերժել է առաջարկը։ Կարծում եմ՝ դա կապված է նրա հետ, որ «Սպարտակ»-ը չէր կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում արժանի փոխարինող գտնել Յուրային։ Սակայն ձմռանը «Սպարտակ»-ը պատրաստ է վերադառնալ այս տրանսֆերի քննարկմանը»,- ասել է Օրեշչյուկը ռուսական ԶԼՄ-ներին։
Նշենք նաև, որ «transfermarkt.de» հեղինակավոր կայքը Մովսիսյանի տրանսֆերային արժեք է սահմանել 9 մլն եվրո։ Ավելացնենք, որ «Սպարտակ»-ի հետ Յուրայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019-ի ամառ։
6779 | 0
Facebook