Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում Սաակաշվիլիին վարչապետ նշանակելու ստորագրահավաք է մեկնարկել

17:20, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Ուկրաինայում Սաակաշվիլիին վարչապետ նշանակելու ստորագրահավաք է մեկնարկել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կայքում` քաղաքացիական նախաձեռնությունների բաժնում, հայտնվել է ստորագրահավաք` Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու նպատակով: Այս մասին գրում է «Գազետա»-ն:

Ստորագրահավաք անցկացնող անձի կարծիքով` Սաակաշվիլին այն մարդն է, որն ընդունակ է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, ինչպես նաև պայքարել երկրում առկա կոռուպցիայի դեմ:

Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ ստորագրահավաքին մասնակցել է 1700-ից ավելի մարդ: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 25 հազար մարդու ստորագրություն:

5392 | 1
Facebook