Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մտահոգիչ է դպրոցներում անհայտ ծագման, գազավորված ըմպելիքի վաճառքը. Ռուբեն Հայթյան

16:28, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Մտահոգիչ է դպրոցներում անհայտ ծագման, գազավորված ըմպելիքի վաճառքը. Ռուբեն Հայթյան

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց սննդի ոլորտում մարզերում արված մոնիթորինգի մասին, որտեղ իրենց կողմից արձանագրվել է մի ուրախալի փաստ. «Մենք հանդիպեցինք գիտակից սպաառողների, ովքեր հետևում են ապրանքի և որակին, և ժամկետին»: Անդրադառնալով սննդի ոլորտում բացթողումներին՝ նշեց, որ մտահոգիչ է հացաբուլկեղենի հարցը. «Նույնիսկ վաճառողը չգիտի, թե որ ընկերության հաց է վաճառում…Տորթերի 40%-ն անհայտ ծագման է: Մտահոգիչ է հանգստյան գոտիներում գազավորված ըմպելիքի փաստը, որոնց ծագումն ու բաղադրությունը նույնպես անհայտ են»:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե տեղեկություն կա, որ կասկածելի արտադրության գազավորված ըմպելիքներ և անթույլատրելի սննդամթերք դպրոցներում էլ են վաճառվում, և ինչ է արվում այդ ուղղությամբ, Ռ. Հայթյանն ասաց. «Մենք մի քանի դպրոցներ ենք մտել, տնօրեններն ասել են, որ իրենց մոտ արգելվել են գազավորված ըմպելիքները: Սակայն խնդիրը նրանում է, որ երեխան, եթե դպրոցի բուֆետից չի գնում իր ուզած ըմպելիքը, դուրս է գալիս և մոտակա կրպակից է գնում: Եվ ստացվում է, որ խնդիրը չի լուծվում»:

3318 | 0
Facebook