Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել

15:55, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող՝ Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975-ին)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։

«Նախորդ երկու օրվա լարվածության ընթացքում հակառակորդը կորուստներ է ունեցել, ինչի մասին նաև գրում են ադրբեջանական կայքերը»,- ասաց նա։

7673 | 0
Facebook