Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ֆինանսների նախարարությունը 2016-ին ռուբլու ամրապնդում է կանխատեսում

18:05, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
ՌԴ ֆինանսների նախարարությունը 2016-ին ռուբլու ամրապնդում է կանխատեսում

ՌԴ ֆինանսների նախարարությունը հավանական է համարում, որ 2015-ի ավարտին ու 2016-ի մեկնարկին ՌԴ տնտեսությունն աճ կգրանցի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևը: «Շատ բան, անշուշտ, կապված է արտահանման ու ռուբլու հետագա տեղաշարժից, բայց ակնհայտ է, որ ռուբլու թուլացման դրական հետևանք կա ու դա երևում է անգամ անզեն աչքով»,- ասել է փոխնախարարը:

Միևնույն ժամանակ Մոիսեևը չի բացառել, որ ՌԴ ՀՆԱ աճը կարող է կարգավորվել այս տարվա 4-րդ քառորդում, իսկ ահա ռուբլու փոխարժեքը կարող է կարգավորվել գալիք տարվա մեկնարկին:

«Եթե դիտարկենք վերջին 20 տարվա տվյալներն, ապա տարեսկզբին ռուբլին միշտ աճ է գրանցում, ես կարծում եմ` հաջորդ տարի ոչ մի պատճառ չի լինի նույնը չակնկալելու համար»,- ասել է պաշտոնյան:

5410 | 0
Facebook