Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը կոչ է անում` աչալուրջ լինել և սուպերմարկետներից գնած ապրանքների գները տեղում հաշվարկել

15:28, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը կոչ է անում` աչալուրջ լինել և սուպերմարկետներից գնած ապրանքների գները տեղում հաշվարկել

«Ամեն տարի մեր մասնագետները տարբեր մարզեր են գնում ուսումնասիրություններ անելու: Մարզերի վիճակը, մեր գնահատմամբ, շատ վատ է: Համեմատաբար ավելի լավ է Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Հանքավանի, Աղվերանի վիճակը: Սարսափելի է պատկեր է գյուղերում: Սպառողները բողոքում են, որ պարտքով են առևտուր անում:Կա նաև սպառողի դեֆիցիտ: Օրինակ, քաղաքի կենտրոնում սպառումն ավելի մեծ է, քան քաղաքի ծայրամասերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Վերջինը նշեց, որ ողջ տարվա ընթացքում« տարբեր սուպերմարկետներից, հատկապես «Երևան սիթիից» բողոքներ են ստացել և գնացել, համոզվել են, որ ձուն, ենթադրենք, դրված է 900 դրամ գնապիտակի տակ: Մի տեղ ավելի բարեխիղճ են գները, մի տեղ` ավելի «անխիղճ». «Կան սուպերմարկետներ` արդարանալու համար ասում են, որ գոյություն ունեն հավատարիմ սպառողներ և սովորական սպառողներ, ու դրանով է պայմանավորված այդ գնային տարբերությունը: Կամ էլ ասում են` մինչ այդ ուրիշ ապրանք էր դրված այդ տեղում, հետո չեն հասցրել փոխել և մարդիկ էլ թուրիմացության մեջ են ընկել»,- հայտնեց բանախոսը:
     Ի դեպ, վերոնշյալ խնդրին օրեր առաջ անդրադարձել էր նաև ՄԱՄՈՒԼ.am-ը՝ իր՝ «Երևան Սիթի»-ում մոլորեցնող գնապիտակներ են փակցնում» հոդվածում:
     Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահի խոսքով՝ ընթացիկ տարվա փետրվարից 2250 բողոք են ունեցել` կապված սուպերմարկետների անբարեխիղճ գործելաոճի հետ: Սպառողների կողմից դիմում-բողոքներ են եղել նաև «Քարֆուր» սուպերմարկետից, մոլերից, տարբեր խանութներից ու տոնավաճառներից` կապված ապրանքը հետ չվերադարձվելու հետ, մինչդեռ, ըստ Մ. Հակոբյանի, ՀՀ օրենսգրքում առկա են համապատասխան հոդվածներ, որոնք իրավունք են տալիս սպառողին` նշված ժամկետում ապրանքը հետ վերադարձնել:
     Մ. Հակոբյանը կոչ արեց սպառողներին մի փոքր աչալուրջ լինել, գնած ապրանքների գները տեղում ճշտել և հաշվարկել:

3133 | 0
Facebook