Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը սպառնացել է խզել միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը, եթե իր հանդեպ պատժամիջոցները պահպանվեն

15:35, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Իրանը սպառնացել է խզել միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը, եթե իր հանդեպ պատժամիջոցները պահպանվեն

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սպառնացել է խզել «վեցնյակի» հետ կնքված համաձայնագիրը և այլևս չվերականգնել այն, եթե պահպանվեն Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցները: Այս մասին գրում է «Press TV»-ն:
     «Համաձայնագրի ոչ մի դրույթ չի կատարվի, եթե մեր երկրի հանդեպ կիրառված պատժամիջոցները չհանվեն: Դրանք պետք է չեղարկվեն, ոչ թե ժամանակավորապես կասեցվեն»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել էր, որ արդեն 34 սենատորներ պատրաստ են աջակցել իրեն Իրանի միջուկային ծրագրի քվեարկության ժամանակ. թիվ, որը հնարավորություն կտա չեղարկել համաձայնագրի հաստատման վրա կիրառվելիք հավանական վետոն:

6840 | 0
Facebook