Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարադոնան ցանկանում է ամուսնանալ 24-ամյա ընկերուհու հետ՝ Հռոմի պապի օրհնությամբ

21:13, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Մարադոնան ցանկանում է ամուսնանալ 24-ամյա ընկերուհու հետ՝ Հռոմի պապի օրհնությամբ
     Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան որոշել է ամուսնանալ 24-ամյա ընկերուհու հետ՝ Հռոմում` դեկտեմբերի 13-ին։ Նշենք, որ Մարադոնայի հարսնացուն՝ Ռոսիո Օլիվան, փոքր է արգենտինացուց 30 տարով։ Զույգը հանդիպում է 2 տարի։ Բացի այդ, 1986 թվականին Մարադոնան ցանկություն է հայտնել ամուսնանալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի օրհնությամբ։ Նշենք նաև, որ Ֆրանցիսկոս պապը արգենտինացի է և «Սան-Լորենսո»-ի երկրպագու։
11058 | 0
Facebook