Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գվատեմալայի նախագահը հրաժարական է տվել` կոռուպցիոն մեղադրանքի պատճառով

13:50, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Գվատեմալայի նախագահը հրաժարական է տվել` կոռուպցիոն մեղադրանքի պատճառով

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հրաժարական է տվել, երբ դատարանը հրապարակել է վերջինի ձերբակալման հրամանը:

Ինչպես հաղորդում է «Գարդիան»-ը, Գվատեմալայի Կոնգրեսն ավելի վաղ զրկել էր 64-ամյա Մոլինային անձեռնմխելիությունից և արգելել վերջինին լքել երկրի տարածքը:

Մոլինայի պաշտպանն իր հերթին հայտարարել է, որ վերջինն իրեն մեղվոր չի ճանաչում, ուստի չի պատրաստվում խուսափել արդարադատությունից և պատրաստ է մինչև վերջ մասնակցել դատավարության ընթացքին:

Հաղորդվում է նաև, որ Գվատեմալայում նախագահական հաջորդ ընտրությունները կայանալու են հունվար ամսին, որին Մոլինան այլևս չի մասնկացելու:

6786 | 2
Facebook