Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Տարադրամի փոխարժեքների պատկերը հայաստանյան բանկերում

12:53, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Տարադրամի փոխարժեքների պատկերը հայաստանյան բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր` սեպտեմբերի 3-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները:

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 482.98 դրամ, վաճառք` 487.44 դրամ:

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 539.77 դրամ, վաճառք`550.77 դրամ:

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք 7.13դրամ, վաճառք` 7.50դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքն «Արցախբանկ»-ում, «Պրոմեթեյ բանկ»-ում, «Արմսվիսբանկ»-ում և «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում է` 484 դրամ է, նվազագույնը հայաստանյան 5 բանկերում 482 դրամ է: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում, «Արցախբանկ»-ում և «Արմսվիսբանկ»-ում 488 դրամ է, նվազագույն փոխարժեքն առաջարկում են միաժամանակ 5 բանկ` 487 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «Պրոմեթեյ Բանկ»-ը, «ԲՏԱ բանկ»-ը «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ»-ը, «Արմսվիսբանկ»-ը`542 դրամ, նվազագույնն «Անելիք Բանկ»-ում է`537 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Յունիբանկ»-ը` 555 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 548 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.22 դրամ է` «Պրոմեթեյ բանկ»-ում: Նվազագույնը` «ԷյչԷսԲիՍի Բանկ»-ում է` 6.95 դրամ: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Յունիբանկ»-ը` 7.70 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը` 7.35 դրամ:
     ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

6428 | 0
Facebook