Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական զինուժի գաղտնալսումներից զերծ մնալու համար Ա. Հովհաննիսյանը հորդորում է ամեն րոպե չզանգահարել գյուղապետերին

12:46, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Ադրբեջանական զինուժի գաղտնալսումներից զերծ մնալու համար Ա. Հովհաննիսյանը հորդորում է ամեն րոպե չզանգահարել գյուղապետերին
     ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ
     Ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
     Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետևողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը և վնասներ հասցնելով գյուղական համայնքներին:
     Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին:
     Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին:

ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ Ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամ...

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Thursday, September 3, 2015
4685 | 0
Facebook