Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վկոնտակտե»-ում դրված «լայք»-ը մատնել է հանցագործին

13:25, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
«Վկոնտակտե»-ում դրված «լայք»-ը մատնել է հանցագործին

«ՎԿոնտակտե» սոցիալական կայքում դրված «լայք»-ը, որը հանցագործը դրել է իր զոհի լուսանկարի տակ, օգնել է իրավապահ մարմիններին վերջինին` ձերբակալելու հարցում: Այս մասին գրում է «Գազետա»-ն:

Աղբյուրը նշում է, որ ՌԴ Պերմսկի շրջանում մեկ շաբաթ առաջ միջին տարիքի մի տղամարդ հարձակվել էր մի աղջկա վրա և անհետացել: Աղջիկն, այնուհետև, կազմել էր իր վրա հարձակված անձի ֆոտոռոբոտը, բայց իրավապահ մարմիններին չէր հաջողվել բռնել վերջինին: Սակայն կարճ ժամանակ անց հանցագործն ինքն է իրեն մատնել` «ՎԿոտակտե» սոցիալական կայքում իր զոհի լուսանկարի տակ «լայք» նշանը դնելով:

Հաղորդվում է, որ հանցագործի սոցիալական կայքի էջը պարունակել է նրա մասին անհրաժեշտ ողջ տեղեկությունն, ինչն էլ օգնել է իրավապահ մարմիններին՝ ձերբակալել նրան: Վերջինը մեղադրվում է ֆիզիկական բռնություն գործադրելու և գողություն կատարելու համար և նախկինում նույնպես ունեցել է դատվածություն:
5621 | 0
Facebook