Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանյան բանկերի առաջարկող դոլարային ավանդները ֆիզիկական անձանց

11:45, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Հայաստանյան բանկերի առաջարկող դոլարային ավանդները ֆիզիկական անձանց

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դոլարային հետևյալ ավանդներն են առաջարկում ֆիզիկական անձանց.

Ամենաբարձր տոկոսադրույքով դոլարային ավանդը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ինեկոբանկ»-ը` «Պրոգրեսիվ» ավանդատեսակի ամսական եկամտաբերությունը 12%-է:

Իսկ «Կոնվերս բանկ»-ը ֆիզիկական անձանց առաջարկում է դոլարային «Բարեկեցիկ ապագա» ավադատեսակը` 10.75% եկամտաբերությամբ:

«Ինեկոբանկ»-ում գործում է նաև «Պրոգրեսիվ» դոլարային ավանդատեսակի մեկ այլ տարբերակ` 10% եկամտաբերությամբ:

«Հայբիզնեսբանկ»-ը ֆիզիկական անձանց առաջարկում է «Շահավետ» դոլարային ավանդը` 9.5% եկամտաբերությամբ: Նույն բանկում առաջարկվում է նաև «Մանկիկ» ավանդատեսակը` 9.2% և 9.1% եկամտաբերությամբ:

Ֆիզիկական անձանց առաջարկվող դոլարային մյուս ավանդներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ բանկերի վարկանիշային աղյուսակը` համաձայն առաջարկվող դոլարային ավանդների եկամտաբերության, գլխավորում է «Զարգացման Հայկական Բանկ»-ը:
3404 | 0
Facebook