Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ե՞րբ ուժի մեջ կմտնի Վարդան Պետրոսյանի՝ պատիժը բաց ռեժիմով կրելու որոշումը

12:05, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Ե՞րբ ուժի մեջ կմտնի Վարդան Պետրոսյանի՝ պատիժը բաց ռեժիմով կրելու որոշումը

Ինչպես արդեն նշել էինք, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում երեկ որոշում է կայացվել, ըստ որի՝ Վարդան Պետրոսյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ չնայած որոշումը կայացվել է, և Վարդանը կարող է պատիժը կրել հիմնարկից դուրս, բայց թե երբ այն ուժի մեջ կմտնի, փաստաբանի փոխանցմամբ` պարզ կլինի այսօր կայանալիք նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դերասանին տեղափոխել են, ու նա սպասում է հանձնաժողովի`պատժի կրման հետագա ընթացքի հաստատմանը: Վարդան Պետրասյանն այս պահին դեռևս անազատության մեջ է:
3158 | 2
Facebook