Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերին Լարսում 150 բեռնատար է կուտակվել. Դ. Մելքոնյանը ներկայացնում է պատճառները

13:01, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Վերին Լարսում 150 բեռնատար է կուտակվել. Դ. Մելքոնյանը ներկայացնում է պատճառները
     Վերին Լարսում արդեն քանի օր կուտակումներ են: 150 բեռնատարներ՝ լի մրգով և բանջարեղենով, մնացել են ճանապարհին:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ասաց, որ անցած շաբաթվա ընթացքում եղել են կուտակումներ, բայց սեպտեմբերի 1-ից թուլացել են: «Մեր համաքաղաքացիներն ամռանը Ռուսաստանից եկել էին հանգստանալու, մինչև ամսի 1-ն իրենց տրանսպորտային միջոցներով հետ էին գնում, որոնք հաշվառված են Ռուսաստանում, դրանով էլ պայմանավորված էր»:
     Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ ռուսական կողմին ենթակառուցվածքային բարելավման և անցակետում անձնակազմի ավելացման իրենց տեսակետն են ներկայացրել: «Մենք զբաղվում ենք այդ հարցով, փորձում ենք կարգավորել՝ նման դեպքերը բացառելու համար: Արդեն Ռուսական կողմին մի քանի առաջարկներ ենք արել, որոնք ընդունվել են, սպասում ենք հստակ քայլերի»:
7588 | 1
Facebook