Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դոմոդեդովո» օդանավակայանի հրդեհը մարվել է. մի շարք թռիչքներ հետաձգվել են

10:41, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
«Դոմոդեդովո» օդանավակայանի հրդեհը մարվել է. մի շարք թռիչքներ հետաձգվել են

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որի պատճառով հետաձգվել են օդանավակայանի տասը թռիչքներ: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի» ռուսական ծառայությունը` հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Աղբյուրը նշում է, որ հրդեհի բռնկման մասին տեղեկություններ ստացվել են 07:00-ին և մարվել է միայն Մոսկվայի ժամանակով 08:10-ին: Ըստ տեղեկությունների` հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել, որի պատճառով այրվել են նկուղում գտնվող պղնձային մալուխները:

Այժմ օդանավակայանի տարածքն օդափոխվում է: Այնտեղից մոտ երեք հազար մարդ տարհանվել է, ամենաքիչը տասը թռիչք հետաձգվել է:
     Հետաձգված թռիչքների մասին տեղեկություն հնարավոր է ստանալ այստեղ:
6465 | 0
Facebook