Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները կրկին անկում են գրանցում` ԱՄՆ-ում պաշարների ավելացման հետևանքով

10:26, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Նավթի գները կրկին անկում են գրանցում` ԱՄՆ-ում պաշարների ավելացման հետևանքով

Այսօր միջազգային շուկայում նավթի գների անկում է գրանցվել` Միացյալ Նահանգներում նավթի պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակման հետ: Երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարներն ավելացել են 4.7 միլիոն բարելով` հասնելով 455.4 միլիոնի:

Այդ ֆոնին եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.69%-ով` հասնելով 50.30 դոլարի: Ամերիկյան նավթի 1 բարելի արժեքն էլ 0.43%-անոց անկում է գրանցել` հասնելով 46.05 դոլարի:

4661 | 0
Facebook