Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշի 20 գյուղ ենթարկվել է գնդակոծության

10:01, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Տավուշի 20 գյուղ ենթարկվել է գնդակոծության

Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան և գիշերն ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ գնդակոծության շառավղում մոտ 20 գյուղ կա, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ: «Ազատություն» ռադիոկայանի հետ առավոտյան զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո: «Հայկական զինված ուժերը որևէ կորուստ չունեն: Քաղաքացիական մասով չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տեղեկություններ կան, որ Կոթի գյուղի երկու բնակիչ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:
     Հիշեցնենք, որ տեղեկություն կա, որ երեկ գիշեր գնդակոծության պատճառով Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է եղել:

12860 | 1
Facebook