Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժամը 19-ից հակառակորդը կրակում է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ. կան վիրավորներ

23:06, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Ժամը 19-ից հակառակորդը կրակում է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ. կան վիրավորներ
     Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմն այսօր երեկոյան կրկին սկսել է կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։
     Քիչ առաջ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին հայտնեց, որ կրակոցները սկսվել են մոտ ժամը 19-ից` սկզբում պաշտպանական դիրքերի ուղղությամբ, ապա` գյուղի, իսկ այս պահին դադարել են:
     Նշենք` մամուլում տեղեկություններ կան, որ հակառակորդը հրետակոծել է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհը, կրակել` Ներքին Ծաղկավանի, Սևքարի, Բերքաբերի, Կոթիի ուղղությամբ, ինչի հետևանքով կան վիրավոր բնակիչներ:
8857 | 1
Facebook