Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալացի հեծանվորդը 11 տարի հետո ստացել է իր օլիմպիական մեդալը

20:35, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Ավստրալացի հեծանվորդը 11 տարի հետո ստացել է իր օլիմպիական մեդալը
     Ավստրալիացի հեծանվորդ Մայքլ Ռոջերսն, ով 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում գրավել է 4-րդ տեղը, արժանացել է խաղերի բրոնզե մեդալի։ Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մրցավազքի հաղթող ամերիկացի Թայլեր Հեմիլթոնը 2011 թվականին խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել և վերադարձրել է ոսկե մեդալը։ Այսպիսով, երկրորդ տեղ գրաված ռուս Վյաչեսլավ Եկիմովը հռչակվեց չեմպիոն, արծաթը բաժին հասավ ամերիկացի Բոբի Ջուլիչին, իսկ բրոնզե մեդալին արժանացավ Ռոջերսը։
«Հիշում եմ մրցավազքի օրը և առաջին արձագանքս ժպիտն է։ Այս բրոնզե մեդալը ինձ բավարարվածություն է հաղորդում և ավելացնում է այն, ինչն իմ հիշողությունների հաստատումն է»,- ասել է 35-ամյա հեծանվորդը։
5474 | 0
Facebook