Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մաշան և արջը» մուլտֆիլմը փակվում է

18:08, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
«Մաշան և արջը» մուլտֆիլմը փակվում է

«Մաշան և արջը» մուլտֆիլմի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն հայտարարել է, որ «Անիմակկորդ» ստուդիայի ռեսուրսները բավականաչափ չեն նոր սեզոն սկսելու համար: Ուստի, Լովեյկոյի խոսքերով՝ «Մաշան և արջը» մուլտֆիլմն այլևս չի շարունակվելու:

«Չնայած մեր ունեցած վարկանիշի` մենք դեռևս որոշում չենք կայացրել երրորդ սեզոնի վերաբերյալ: Փորձում ենք, բոլոր միջոցները կձեռնարկենք շարունակելու համար, սակայն պատկերացում չունենք` կբավականացնեն մեր ռեսուրսները, թե` ոչ»,- հայտարարել է Լովեյկոն:

«YouTube»-ի կայքում արդեն տեղադրվելու է մուլտֆիլմի` այս սեզոնի վերջին` 52-րդ սերիան:

12784 | 1
Facebook