Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարություն Կոտայքի մարզում

17:15, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Դանակահարություն Կոտայքի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ:
     2015թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 23:20-ին, «Արմենիա ՀԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից Ռ.Ստեփանյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող, ձախ հետույքային շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վնասվածքներով, իսկ Ա. Ստեփանյանը՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով, լյարդի վնասումով, ձախ հետույքային և ձախ ազդրի հետին մակերեսի վերին երրորդականի կտրած-ծակած արյունահոսող վնասվածքներով:
     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
     Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի 17-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել Գ. Ստեփանյանին, որից հետո՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ վիճաբանության շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով նրան են հանդիպել Գ. Ստեփանյանը և վերջինիս եղբայրներ Ռ. և Ա. Ստեփանյանները:
     Տղաների միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում 17-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռ.և Ա. Ստեփանյանների մարմինների տարբեր մասերին, որի արդյունքում վերջիններս դեպքի վայրից հեռացել են և վեճը դադարել է:
     Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
     Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
     Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

6527 | 0
Facebook