Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հղի կինը որոշել է ծննդաբերել օվկիանոսի ջրերում` միայնակ

20:41, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Հղի կինը որոշել է ծննդաբերել օվկիանոսի ջրերում` միայնակ

Հղի կանանց` ջրի մեջ ծննդաբերելու միտումն արդեն բավական տարածված երևույթ է: Դա ընդունված է տարբեր հասարակություններում և այդպիսի պրակտիկա կիրառվում է անգամ որոշ բուժհաստատություններում: Սակայն, ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, ամերիկուհի Դորինա Ռոզինը որոշել է ծննդաբերել ավելի էքստրեմալ պայմաններում` Հավայան կղզիների ափերը ողողող օվկիանոսում:

Դորինան նշել է, որ իրեն ծննդաբերության ժամանակ որպես բուժքույրներ «օգնելու» են դելֆինները: Կինը նշել է, որ թեև ինքը հասկանում է այդպիսի ծննդաբերության բոլոր վտանգները, այնուամենայնիվ, ինքը և իր զուգընկերը` Մաիկա Սինեգալը, որոշել են մինչև վերջ կյանքի կոչել այդ ծրագիրը:

Հաղորդվում է նաև, որ նրա ծննդաբերությունը տեսանկարահանվելու է և ցուցադրվելու Քեթի Փայփերի «Extraordinary Births» («Անսովոր ծննդաբերություններ») շուի ժամանակ:

11336 | 0
Facebook