Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հեռացված ողի փոխարեն առաջին անգամ տեղադրվել է 3D տպիչով ստեղծված իմպլանտ

21:15, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Հեռացված ողի փոխարեն առաջին անգամ տեղադրվել է 3D տպիչով ստեղծված իմպլանտ

Չինաստանում 5 ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրել են 12 տարեկան երեխայի պարանոցային երկրորդ ողը, որն ախտահարված է եղել քաղցկեղային գոյացությամբ: Պեկինի երրորդ հիվանդանոցի բժիշկներն առաջին անգամ հեռացված ողի փոխարեն տեղադրել են ողի իմպլանտ, որն ստեղծվել է 3D-տպիչով: Այս տպիչով ստեղծված իմպլանտների առավելությունն այն է, որ դրանք լիովին համապատասխանում են փոխարինվող օրգաններին:

Այժմ բարդ վիրահատությունից հետո երեխան 3 ամիս պետք է ապրի հատուկ օձիքով, որից հետո բժիշկները խոստանում են արագ վերականգնում:

8624 | 0
Facebook