Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եթե Սերժ Սարգսյանը գնում է Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին և ուտելուց հետո ասում՝ դե վեր կացեք, պարեք, ուրեմն զարմանալի ոչինչ չկա. Արամ Հարությունյանը՝ Զարզանդ Նիկողոսյանի նշանակման մասին

15:53, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Եթե Սերժ Սարգսյանը գնում է Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին և ուտելուց հետո ասում՝ դե վեր կացեք, պարեք, ուրեմն զարմանալի ոչինչ չկա. Արամ Հարությունյանը՝ Զարզանդ Նիկողոսյանի նշանակման մասին
     Մամուլում ու համացանցում բուռն քննարկումներ են ծավալվել այն թեմայի շուրջ, ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը երեկ նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Նիկողոսյանը հայտնի է աղմկոտ պատմություններով և միշտ սկանդալների կիզակետում է:
     Արդեն հայտնել էինք, որ վերոնշյալ տեղեկատվությանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով հետևյալը. «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»:
     Իսկ մինչ այդ մեր թղթակիցը զրուցել է քաղաքական գործիչ Արամ Հարությունյանի հետ, ով այլևս որևէ բանի վրա չի զարմանում: «Ես մաթեմատիկոս եմ, ապացույցներով եմ վերլուծում: Եթե Սերժ Սարգսյանը գնում է Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին և ուտելուց հետո ասում՝ դե վեր կացեք, պարեք, ուրեմն զարմանալի ոչինչ չկա: Չեմ զարմանա նաև, եթե իմանամ, որ վաղն այդ մարդուն ակադեմիայում աշխատանք են տալու»:
     Երեկ, երբ լրագրողները Գալուստ Սահակյանին հարցրել էին` ինչո՞ւ են Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանն ու Մհեր Սեդրակյանն անպատիժ մնում, ԱԺ նախագահն ասել էր, թե դա լրագրողների տեսակետն է, իրավապահները քրեական ոչ մի գործ չեն հարուցել:
     Մեր թղթակցի դիտարկմանը՝ ստացվում է՝ անպատժելիությունը ոչ միայն շարունակվում է, այլև՝ կատարելագործվում, Արամ Հարությունյանն ասաց. «Սերժ Սարգսյանը միայն նրանց է պատժում, ովքեր իրեն «քցել են», իսկ Սուրիկ Խաչատրյանը և մյուսները նրա համար միայն աշխատանքներ են մատուցում»:
4987 | 2
Facebook