Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սելֆի անելիս տղան կրակել է ինքն իր վրա ու մահացել

17:01, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
Սելֆի անելիս տղան կրակել է ինքն իր վրա ու մահացել

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում երիտասարդը մահացել է` սելֆիի փորձ անելիս: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: 19-ամյա Դելոն Ալոնսո Սմիթը ցանկացել է լուսանկարվել լիցքավորված զենքով, բայց պատահմամբ սեղմել է ձգանն ու կրակել իր կոկորդին:

Երիտասարդի եղբայրն, ով կրակոցի պահին հարևան սենյակում է եղել, ոստիակնությանը հայտնել է, որ ինքն ու եղբայրը հենց նույն օրն են գտած եղել չարաբաստիկ ատրճանակը:

Վերջերս հանրության մեջ լայն տարածում գտած երևույթը` սելֆին, հաճախ է դառնում դժբախտությունների պատճառ. բացառիկ լուսանկար անելու հույսով` մարդիկ ջրասույզ են լինում, ընկնում ժայռերից ու կամուրջներից, գնացքների տակ ընկնում, հոսանքահարվում ու մահանում կայծակի հարվածներից:
8062 | 1
Facebook